News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Պետք չէ ամեն ինչին ասել ազգային ավանդույթ եւ կուրորեն ընդունել դրանք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ազգային ավանդույթները որո՞նք են, եկեք հասկանանք. հա՞յրն ու մա՞յրն են, ովքեր որոշում են, թե տղեն ու հարսը շաբաթը քանի անգամ պետք է սեքսով զբաղվեն եւ ինչ դիրքով: Դուք գիտե՞ք, որ Հայաստանում աենց երեւույթ կա, կամ մանկական կոմպլեքսներով ինչ-որ մեկը, կյանքում չկայացած, ստիպում է, որ իր ընտանիքի անդամներն իր անլվա ոտերը պաչեն: Վստրեչի կամրջով անցնում եմ, տեսնեմ մի երիտասարդ տղամարդ զխկում ա մի երիտասարդ կնոջ, իջել եմ, ասում եմ՝ էս ինչ ես անում, սենց ա ասում՝ կնիկս ա: Այսինքն՝ որ կնիկն ա, իրան կարելի ա զխկել Վստրեչի կամրջի վրա: Մենք երբ ասում ենք ընտանեկան ավանդույթ, պետք է մի բան հաշվի առնել, որ մեր շատ ավանդույթներ ձեւավորվել են գերված ժողովրդի ավանդույթների համաձայն, ամեն հիմարության ազգային ավանդույթ չի կարելի ասել»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ