News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպության բրյուսելյան գրասենյակում դեկտեմբերի 5-ին կազմակերպվել է բացառիկ ճեպազրույց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար եւ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Արմեն Աշոտյանի հետ՝ նվիրված Հայաստան-ԵՄ հարաբերությունների քննարկմանը:

Արեւելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովին եւ Հայաստանի ու Եվրոպական Միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրմանն անմիջապես հաջորդող այս միջոցառումը համակարգվում էր «EuFoA»-ի տնօրեն Դիոգո Պինտոյի կողմից: Միջոցառմանը ներկա էին ավելի քան 30 լրագրողներ, դիվանագետներ, ԵՄ կառույցների, միջազգային հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ տարբեր հետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ:

Իր ներածական խոսքում Աշոտյանը նշեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նոյեմբերի 24-ին Բրյուսելում անցկացված Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ամենաշոշափելի հաջողությունն է եւ հիշեցրեց լսարանին՝ սա առաջին համաձայնագիրն է, որը ստորագրվում է ԵՄ-ի եւ ԵՏՄ անդամ երկրի միջեւ: Համաձայնագրի տնտեսական ու առեւտրային հատվածները համապատասխանեցված են Հայաստանի՝ որպես այլ ընդհանուր շուկայի անդամ պետության պարտավորություններին ու սահմանափակումներին եւ չեն նախատեսում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծում: Մյուս կողմից, ՀԸԳՀ-ի քաղաքական մասի հիմնադրույթները առավելագույնս համարժեք են ասոցացման այն համաձայնագրերին, որոնք ԵՄ-ն ստորագրել է Վրաստանի, Մոլդովայի կամ Ուկրաինայի հետ:

Արմեն Աշոտյանի կարծիքով, համաձայնագիրն ամբողջովին համապատասխանում է Հայաստանի՝ ԵՄ-ի հանդեպ ունեցած կարեւորագույն ակնկալիքներին, մասնավորապես, դրանով նախատեսվում է ԵՄ-ի կողմից ոչ միայն ֆինանսական աջակցության տրամադրում Հայաստանում անցկացվող բարեփոխումներին, որոնք միտված են հայ հասարակության հետագա ժողովրդավարացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը եւ մարդու իրավունքների ու քաղաքացիական ազատությունների պաշտպանությանը:

Եզրափակելով իր ելույթը՝ Աշոտյանը հույս հայտնեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կվավերացվի հնարավորինս շուտ ՝ մինչեւ 2019 թ. Եվրոպական Խորհրդարանի ընտրությունները, ինչը կնպաստի վիզայի ազատականացման վերաբերյալ բանակցությունների շուտափույթ մեկնարկին: Դրանք դրական ազդակներ կլինեն եւ արագ ու շոշափելի արդյունքներ կարձանագրեն Հայաստանի քաղաքացիների համար:

Ճեպազրույցին հաջորդած քննարկման ընթացքում հնչեցին համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ հարցեր: Համաձայնագրի ամբողջական իրագործման համար անհրաժեշտ են ԵՄ անդամ 28 պետությունների խորհրդարանների եւ ԵԽ վավերացումները, իսկ Հայաստանն, իր հերթին, պետք է շարունակի բարեփոխումների իրագործումը՝ ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելով իր ինստիտուցիոնալ եւ իրավական համակարգը:

Եզրափակելով միջոցառումը՝ «EuFoA»-ի տնօրեն Դիոգո Պինտոն իր երախտագիտությունը հայտնեց խոսնակին եւ մասնակիցներին, ովքեր նպաստում են, որ «EuFoA»-ն իրագործի Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ կամուրջներ կառուցելու իր նպատակը. «2018 թ.-ին, ինչպես այս եւ նախորդ տարիներին, «EuFoA»-ն կշարունակի իր առաքելությունը՝ հանդես գալով որպես Հայաստանի եւ Եվրոպայի համապատասխան քաղաքական դերակատարների միջեւ երկխոսության հարթակ: Հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու մեր միջոցառումներին»,-նշեց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ամենաշատ