Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը «Դժգոհ քաղաքացիների ակցիա» (ԴՔԱ) կենտրոնամետ քաղաքական շարժման առաջնորդ, դոլարային միլիարդատեր Անդրեյ Բաբիշին նշանակել է երկրի վարչապետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ԴՔԱ-ն մյուս քաղաքական կուսակցությունների հետ մեծ տարբերությամբ հաղթել է Չեխիայի խորհրդարանի պատգամավորների ստորին պալատի ընտրություններում՝ ստանալով ընտրողների քվեների գրեթե 30 տոկոսը»,- ընդգծել է Միլոշ Զեմանը: Շարժումը ստացել է բարձրագույն օրենսդիր մարմնի ստորին պալատի պատգամավորական 200 մանդատից 78-ը:
Միլոշ Զեմանի կարծիքով՝ Աբդրեյ Բաբիշը «հաջողակ ձեռնարկատեր է, որը Չեխիայում հարկեր է վճարում, եւ ում հաջողվել է հաջողված քաղաքական շարժում ստեղծել»: Նա նշել է, որ քաղաքական գործիչը, որը հրաժարական տված սոցիալ-դեմոկրատ Բոգուսլավ Սոբոտկայից հետո մինչեւ վերջերս զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը, այնտեղ զգալի հաջողությունների է հասել: