News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Բրիտանական  Լիդս քաղաքի բնակչուհի Ամանդա Լիբերթին երկու ջահերի հետ հարաբերություններից հետո հայտարարել է, որ նշանվել է նրանցից մեկի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Կինը Լյումեր անունով ջահը նկատել էր eBay-ում եւ գնել էր այն 400 ֆունտով։ Լիբերթիի խոսքով՝ սա սեր էր առաջին հայացքից։ Ջահի տիրուհին հաստատում է, որ առաջարկությունը արել է Սուրբ Վալենտինի օրը։ Բրիտանուհու հավաքածուն ներառում է 25 ջահ։ Կինը պատրաստ է կատարել իր պարտականությունները Լյումերի առաջ, բայց չի պատրաստվում հրաժարվել մյուս առարկաների հետ «ամուսնական հարաբերություններից»

Ամանդայի խոսքով՝ ինքն առաջին անգամ 14 տարեկանում հարվածային գործիքի է սիրահարվել։ Մեկ տարի անց նա սիրահարվել է Ազատության արձանին։ Այս պատճառով էլ փոխել է իր ազգանունը Դիդ Պոլից Լիբերթի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ