News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Էներգետիկայի նախարարությունը լիազորված չէ պարզել, թե ինչու են «Նաիրիտ»-ի ակտիվները վաճառվում ցածր գներով։ Այս մասին դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին։

Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե ինչու է  «Նաիրիտ» քիմիական գործարանի պոլիկլինիկայի երեքհարկանի շենքի 1,5 հազար ք․կմ տարածքը 2,5 հազար ք․կմ հարակից տարածքով վաճառվում  70 միլիոն դրամով, որը համարժեք է մեկ բնակարանի գնի, իսկ քացախաթթվի արտադրության տարածքը, որի շուկայական գինը այսօր կազմում է 50-60 միլիոն դոլար, վաճառքի է հանվել ընդամենը 1,5 միլիոն դոլարով:

Նախարարի խոսքով՝ «Նաիրիտ»-ի աշխատակիցներին դեռ չեն ներկայացրել գործարանի առողջացման ծրագիր, այն դեպքում, երբ նրանք պետք է դա անեին օգոստոսին կառավարության եւ «Եվրամիություն-Ասիա ֆինանսական կենտրոն» հոլդինգի միջեւ փոխըմբռնման հուշագիր ստորագրելուց հետո։

Նախարարի խոսքով՝ այս պահին ընթանում է «Նաիրիտ»-ի սնանկության գործընթացը, եւ գործարանի գույքը դրված է վաճառքի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ