News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վանաձորի ավագանու լիազորությունները վերանայելու անհրաժեշտություն չենք տեսնում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Վանաձորի ավագանու շուրջ ստեղծված իրավիճակին եւ դրա վերաբերյալ ՍԴ որոշմանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը դիմելով կառավարությանը նշեց. «Ուղիղ մեկ տարի առաջ Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ հատուկ ահաբեկչական գործողությունների արդյունքում մանդատագողություն տեղի ունեցավ եւ ընդդիմադիր ձայները հոդս ցնդեցին: Մեկ տարի շարունակ ավագանու ՀՅԴ եւ Հանրապետական խմբակցությունները ապօրինի, հակասահմանադրական նսիտեր էին հրավիրում եւ կայացնում որոշումներ, որոնք, ըստ էության, ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական։ Մենք դիմել ենք վարչապետին, որպեսզի դադարեցվի Վանաձորի ավագանու գործունեությունը  եւ նշանակվեն նոր ընտրություններ: Դեռ որքան պիտի սպասենք, որ կառավարությունը կայացնի այդ որոշումը»:

Ի պատասխան Դավիթ Հարությունյանը նշեց. «Այո, Սահմանադրական դատարանը «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի որոշ նորմեր, որոնց հիման գործել է Վանաձորի ավագանին, Սահմանադրությանը չհամապատասխանող է ճանաչել: Միաժամանակ սահմանել է ժամկետ, թե երբ են այդ դրույթները կորցնելու ուժը: Հիմա մենք Վանաձորում ունենք նոր իրողություն, եթե այդ իրավիճակը հնարավորություն տա, որպեսզի ավագանին պատշաճ գործի, մենք ավագանու լիազորությունները վերանայելու  որեւէ հիմք չենք տեսնում»։

Նրա խոսքով, մեկ տարվա ընթացքում Վանաձորի ավագանու ընդունած ոայն որոշումները, որոնք ընդունվել են հակասահմանադրական ճանաչված դրույթի հիման վրա, նույնպես իրենց ուժը կորցրած են ճանաչելու մարտի 31-ից:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը համագործակցության հուշագիր է կնքել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:

Բանն այն է, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Վանաձորի ավագանու ընտրություններում ընդդիմադիր երեք ուժերը՝ «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Վայկական վերածնունդ», միասին ստացել են 33 հոգանոց ավագանու մեծամասնությունը (18 ձայն), հետեւաբար, տրամաբանական պետք է լիներ,որ քաղաքապետ ընտրվեր այդ երեք ուժերի թեկնածուն՝ Քրիստ Մարուքյանը, սակայն փակ գաղտնի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը ստացավ ձայների մեծամասնությունը։ Ըստ էության, ընդդիմադիր ուժերից 4 հոգի խախտելով համաձայնությունը, գաղտնի քվեարկել էր Ասլանյանի օգտին։ Երեք ուժերը րանից հետո որոշեցին բոյկոտել ավագանու նիստերը, որպեսզի մի կողմից քվորում չլինի, մյուս կողմից պարզեն, թե ովքեր են այդ 4 «դավաճանները»։

Սակայն Մամիկոն Ասլանյանը, վկայակոչելով ՏԻՄ մասին ընտրությունների 64-րդ հոդվածը, ավագանու 15 անդամներով նիստեր էր հրավիրում։ Իսկ ՍԴ որոշումից հետո, երբ օրենքի հիշյալ դրույթը հակասահմանադրական ճանաչվեց, ՀՎԿ-ն համաձայնագիր ստորագրեց Մամիկոն Ասլանյանի հետ, փոխարենը ստանալով փոխքաղաքապետի պաշտոնը։

Ավելի վաղ, ՀՎԿ-ն հերքում էր, թե սեպարատ բանակցությունների մեջ կարող է մտնել Վանաձորի քաղաքապետի հետ՝ նշելով, իբր հավատարիմ են «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի հետ կնքած հուշագրին

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը նոյեմբերի 10-ին, բավարարեց «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը՝ հակասահմադրական ճանաչելով ՏԻՄ օրենքի այն դրույթները, որոնց հիման վրա Վանաձորի ավագանին շուրջ մեկ տարի առանց քվորումի նիստեր էր հրավիրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ