News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում այսօր հատված ծառերը գտնվել են մասնավոր, ցանկապատված տարածքում: Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի փոխանցմամբ, ծառերը հատվել են գիշերը, իսկ արդեն ցերեկը տեղափոխել են:

«Ես դիմելու եմ բնապահպանության տեսչությանը, թող գան պարզեն՝ իրավունք ունե՞ր, թե՞ իրավունք չուներ հատելու, քանի որ տարածքը սեփականության վկայականով մասնավորին է պատկանում»,- նշել է Ռուսլան Բաղդասարյանը՝ հավելելով, որ ոստիկանները եւս այցելել են տարածք, ուսումնասիրություն են արել:

NEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ տարածքը բոլոր կողմերից ցանկապատված է եւ քաղաքացիների մուտքն այնտեղ արգելված է:

ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից եւս հայտնել են, որ տեղյակ են խնդրից, հանձնարարվել է տեսչության Երեւանի ստորաբաժանմանը զբաղվել դրանով:

Armtimes.com-ի փոխանցմամբ, այդ այգին նախկինում պատկանել է համայնքին, սակայն նախկին թաղապետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն այն սեփականաշնորhել է: Տարածքի սեփականատերը, աղբյուրի տեղեկություններով, վերջինիս դուստրն է՝ Արմինե Գեւորգյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 6-ին, հերթական ծառերի համատարած սպանդն է տեղի ունեցել. անհայտ անձինք Դավիթաշեն վարչական շրջանում՝ «Սիթի»-ի հարևանությամբ, քոքից վերացրել են 30-ից ավելի հաստաբուն՝ 5-20 տարեկան ծառերը:

Տպել
Ամենաշատ