BMW ընկերությունը ներկայացրել է էլեկտրոմոբիլների եւ հիբրիդների մինչեւ 2025 թվականի զարգացման ծրագիրը: Առավել առաջադեմ մոդելներից մեկը կլինի ավելի քան 800 ձիաուժով երեք էլեկտրաշարժիչներով «լիցքավորված» տարբերակը: Ընթացքի տարածությունը մոտ 700 կիլոմետր կլինի, գրում է Motor- ը:
Փաստաթղթի համաձայն՝ արտադրողը կթողարկի 25 նոր մոդել`ներառյալ տասներկու էլեկտրական մասերով ավտոմեքենաներ: Այս ծրագրի առաջին նորույթը վերջերս ներկայացված i8 Roadster սպորտային հիբրիդն էր:
2019 թվականին կհայտնվի էլեկտրական տեխնոլոգիաներով առավել առաջադեմ առաջին մոդելը: Դա կլինի լիովին էլեկտրական MINI-ն: Մեկ տարի անց BMW-ն կթողարկի X3 էլեկտրական քրոսովերը, իսկ 2021-ին` iNext անօդաչուն: