Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր օպերատիվ վարչության պատվիրակությունը դեկտեմբերի 6-ից 8-ը կժամանի Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջեւ երկկողմ համագործակցության 2017 թվականի պլանի համաձայն՝ դեկտեմբերի 6-ից 8-ը Հայաստան կժամանի Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր օպերատիվ վարչության պատվիրակությունը` երկկողմ բանակցություններին մասնակցելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։