ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են նաեւ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: