Այսօր պատմական օր է, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո: Նա նշել է, որ Իսրայելը երախտապարտ է Թրամփին քաջության եւ ճշմարտության ճանաչման համար:
«Նախագահի (Թրամփի) որոշումը կարեւոր քայլ է խաղաղության հասնելու ճանապարհին, քանի որ առանց Երուսաղեմի՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչմանը, խաղաղություն հնարավոր չէ:
Ես կոչ եմ անում բոլոր այն երկրներին, որոնք աջակցում են խաղաղությանը, հետեւել Միացյալ Նահանգների օրինակին եւ ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք եւ իրենց դեսպանատներն այստեղ տեղափոխել: Ես կիսում եմ Դոնալդ Թրամփի նվիրվածությունը Իսրայելի եւ իր հարեւանների, այդ թվում` պաղեստինցիների միջեւ խաղաղության հաստատման համար», - ասել է նա: