News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն եւ ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բինհ Աջեմյանին:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հովանու ներքո ՀՀ ԱԻՆ եւ ԵՄ միջեւ համագործակցության  խորացումն ու ընդլայնումը բնական եւ մարդածին աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտներում:

Նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց ԵՄ աջակցությամբ ուսումնասիրել Եվրամիության բնակչության պաշտպանության եւ աղետների ժամանակ բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացման մեխանիզմների լավագույն փորձը՝ այն Հայաստանում տեղայնացնելու նպատակով: Անդրադառնալով համայնքների աղետակայունության կարողությունների հզորացման խնդրին՝ նախարար Տոնոյանն ընդգծեց, որ հարկավոր է ուսումնասիրել աղետների ռիսկի նվազեցման բաղադրիչը համայնքների բյուջեի ձեւավորման գործընթացում ներառելու ԵՄ փորձը:

Անդրադառնալով դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի օրվա հիշատակմանը՝ ԱԻ նախարարը նշեց, որ հաջորդ տարի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը հիշատակվելու է աղետներին դիմակայելու պատրաստվածության ոգով:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին որպես առաջնահերթություն ԵՄ փորձագետների աջակցությամբ իրականացնել ՀՀ ԱԻ նախարարության՝ արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունների նախնական ուսումնասիրություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
Ամենաշատ