Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է Կորեական թերակղզու տարածքում ԱՄՆ զորավարժությունները, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Վերջին շրջանում, երբ ԱՄՆ-ն Կորեական թերակղզու տարածքում պատմության մեջ խոշորագույն համատեղ ռազմաօդային զորավարժությունն է անցկացնում՝ ուղղված Հյուսիսային Կորեայի դեմ, ամերիկացի բարձրաստիճան քաղաքական գործիչները թույլ են տալիս մեկը մյուսից ռազմատենչ հայտարարություններ, ինչը տագնապ է հարուցում»,- հայտարարել են Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ից՝ ընդգծելով, որ պատերազմ չեն ցանկանում, բայց եւ դրանից «չեն էլ թաքնվի»:
«Այս թշնամական ռազմատենչ հայտարարությունները չեն կարող ոչ այլ կերպ դիտարկվել, քան նախազգուշաում այն մասին, որ Կորեական թերակղզում մենք պետք է պատերազմի պատրաստվենք»,- հայտարարել են նախարարությունից:
«Այժմ միայն մեկ հարց է մնացել՝ պատերազմը երբ կսկսվի»,- ընդգծել են հյուսիսկորեացի դիվանագետները: