News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ախալքալաքի բնակիչ 25-ամյա Կիմ Կուղոյանը հայտարարում է, որ Ախալքալաքի ոստիկանության աշխատակիցները դեկտեմբերի 5-ի երեկոյան Ախալցիխե են տարել նրան եւ զգուշացրել են, որ եթե 48 ժամվա մեջ Վրաստանը չլքի, ապա կձերբակալեն, հաղորդում է Jnews.ge-ն: 

Դեկտեմբերի 6-ին Jnews-ի խմբագրությունում Կիմ Կուղոյանը հայտարարել է, որ Ախալքալաքի ոստիկանության աշխատակիցները փողոցից ոստիկանական ավտոմեքենա են նստեցրել, 15 րոպե խոսել եւ տարել են Ախալցիխե:

«Երեկ իրիկունը տարան, գիշերվա 3-4-ին են բաց թողել: Բռնեցին տարան, չէի գնում, հետո ասացին խոսակցություն կա, նստի մեքենա խոսենք, 15 րոպեից կթողնենք, բայց խոսեցինք տարան Ախալցիխե, թմրանյութերի օգտագործման համար ստուգեցին: Ինձ ասացին, քեզ 48 ժամ ժամանակ, Վրաստանից դուրս արի, թե չէ գլխիդ գործ կսարքենք: Երեւի պատճառն այն է, որ ջահել տղա եմ եղել, կռվել եմ տարել դատել են: Ես միտք չունեմ 48 ժամվա մեջ գնալու Վրաստանից, եթե գնամ, հաստատ կասեն, որ մեղավոր էի, փախա», – հայտարարեց Կիմ Կուղոյանը:

Վերջինս նշում է. «Ինչ լինում է, քաղաքում ամեն գողությունից հետո ոստիկանությունը մեր տուն է գալիս: Վերջին գողություններից մեկի ժամանակ առավոտյան ժամը 7-ին, 5-6 հոգով եկան մեր տուն: Տեսան, որ նոր եմ արթնացել, թողին գնացին, ես տեղյակ էլ չէի, թե ինչ է եղել: Ավելի ուշ տնից դուրս եկա ու իմացա գողության մասին: 3-4 տարի առաջ էլ քաղաքում գողություն էր եղել, նորից մեզի (Խմբ. Կիմին եւ ընկերներին) տարան Ախալցիխե: 10 հոգով ծեծեցին, գլխներիս էլ ուրիշ գործ սարքեցին, իբրեւ թե մենք դիմադրություն ենք ցույց տվել, հայհոյել ենք, դատեցին 500 լարական տուգանեցին, բաց թողին»:

Նշենք, որ Կիմի խոսքով, ինքը նախկինում դատվել է Խուլիգանություն հոդվածով:

Ներքին գործերի նախարարությունում հաստատեցին, որ Կիմ Կուղոյանին իսկապես տարել են Ախալցիխե ընդհանուր ստուգման նպատակով, սակայն քանի որ ստուգումների արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել, նրան բաց են թողել: Ինչ վերաբերում է Կիմի կողմից հայտարարված սպառնալիքին, ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը հերքում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ