News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայում հրապարակել են պահանջների հիմնական ցանկը, որը նրանց թույլ կտա վարորդական վկայական ստանալ: Էր Ռիադում թագավորության պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել կին վարորդների հարցերով Համազգային համաժողով, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Իմամ Մուհամմադ իբն Սաուդի Իսլամական համալսարանի կազմակերպած համաժողովի ժամանակ քննարկել են կանանց ավտոմեքենայի կառավարում թույլատրող թագավորական հրամանագրի իրականացման հաջողությունները, ինչպես նաեւ ընդունված որոշման նշանակությունն ընդհանրապես: Խորհրդատվական խորհրդի անդամ կանանց աջակցությամբ ուսանողների համար հատուկ սեմինարներ են անցկացվել, որոնք ապագայում կցանկանան վարորդական իրավունք ստանալ:

Հավակնորդ կանայք անձնական ավտոմեքենան վարելու իրավունք ստանալու համար պետք է 18 տարեկանից փոքր չլինեն եւ 20 տարեկանից փոքր չլինեն հասարակական տրանսպորտի միջոց վարելու իրավունք ստանալու համար: Կինը չպետք է ունենա դատվածություն: Պետք է առողջ լինի եւ բժշկական հանձնաժողովում պարտադիր զննություն անցնի: Վերջապես՝ բոլոր հավակնորդները պետք է ճանապարհային երթեւեկության կանոնների իմացության գրավոր թեստ հանձնեն, նաեւ հաջողությամբ հանձնեն քննության գործնական մասը եւ հետո միայն վճարեն բոլոր տուրքերը: Դրանից զատ, Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն չունեցող թեկնածուները պետք է թագավորությունում բնակվելու իրավաբանական հասցե ունենան: Թե քննություններն ինչպես են անցկացվելու, հաջող հանձնելու համար ինչ պահանջներ են սահմանվելու եւ քանի փորձ է տրամադրվելու՝ առայժմ հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ