News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնական կայսր Հիրոհիտոյի (1901-1989) հուշագրությունը, որում հիշողություններ կան Երկրորդ աշխարհամարտից, չորեքշաբթի Նյու Յորքի աճուրդում  վաճառվել են 275 հազար դոլարով, հայտնում է Bonhams աճուրդի տունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Կայսրը պատերազմն ավարտվելուց կարճ ժամանակ անց հիշողությունները թելադրել է իր օգնականին:

Հուշագրությունը 173 էջ ունի եւ 2 հատորից է կազմված, այն մատիտով է գրվել: Կայսրը մենախոսության ձեւով հիշում է պատմական տարբեր իրադարձություններ՝ սկսած 1928 թվականին չին ռազմական եւ քաղաքական գործիչ, Մանջուրիայի տիրակալ Չժան Ցզոլինյայի դեմ մահափորձից մինչեւ 1945-ի օգոստոսին Երկրորդ աշխարհամարտում Ճապոնիայի կապիտուլյացիայի մասին իր ռադիոելույթը:

Հուշագրության բովանդակության մասին առաջին անգամ հայտնի է դարձել Հիոհիտոյի մահվանից մեկ տարի հետո:

Լոտի նախնական արժեքը 100-150 հազար դոլար էր: Bonhams-ի ներկայացուցիչների խոսքով՝ նոր գնորդը Ճապոնիայից է, ում անունը չի հրապարակվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ