News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պաղեստինը ՄԱԿ Անվտանգության խորհրդին կոչ է արել  հասնել Միացյալ Նահանգների կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման չեղարկմանը: Դեկտեմբերի 6-ին ՄԱԿ ԱԽ ուղարկված նամակում պաղեստինյան պատվիրակությունն ամերիկյան վարչակազմի այս քայլը որակել է «միակողմանի եւ սադրիչ», փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք Անվտանգության խորհրդին կոչ ենք անում այս ծայրահեղ կարեւոր խնդրով անհապաղ զբաղվել եւ արագ գործել իր պարտավորությունները կատարելու համար, ինչպես նաեւ իր բանաձեւերի անխախտելիությունն ու հեղինակությունը պաշտպանելու համար: Միջազգային հանրությունը պետք է հաստատի Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ իր հստակ իրավական դիրքորոշումը, հաստատի այդ կարգավիճակի ցանկացած խախտման անընդունելիությունը՝ ում կողմից եւ երբ էլ լինի, ինչպես նաեւ պահանջի որոշման չեղարկում»,- գրել է Պաղեստինի գործերի հավատարմատար Ֆեդա Աբդել Հադի Նասերը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է «հստակ ազդանշան ուղարկել», որ ԱԽ բանաձեւերը ուժի մեջ են մնում: Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ որոշումը «միայն կխրախուսի Իսրայելի հակաիրավական քաղաքականությունը: Նա նախազգուշացրել է, որ սա տարածաշրջանին սպառնում է լարվածության աճով եւ «հեռուն գնացող հետեւանքներով», ներառյալ «քաղաքական-տարածքային հակամարտության անվերջանալի կրոնական պատերազմի վերափոխմամբ», որից կօգտվեն ծայրահեղականները:

Թրամփի հայտարարությունից կարճ ժամանակ անց ԱԽ 8 անդամ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Եգիպտոսը եւ Ֆրանսիան, խնդրել են արտահերթ նիստ անցկացնել ամերիկյան կողմի որոշումը քննարկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ