News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Չինաստանը Հնդկաստանին դիմում է ներկայացրել՝ կապված երկրի օդային տարածք հնդկական անօդաչու թռչող սարքի ներխուժման հետ: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Չինաստանը միջադեպով մտահոգված է եւ հնդկական կողմին դիմում է ներկայացրել»,- ասել է դիվանագետը:

Հնդկական դրոնը մտել է Չինաստանի օդային տարածք, որից հետո կործանվել է, հայտնել են չինական լրատվամիջոցները:

Չինաստանն ու Հնդկաստանը մինչեւ հիմա չեն կարգավորել սահմանների հարցը: Տարածքային վեճերը վերաբերում են Քաշմիրի հյուսիսի լեռնային տարածքներին եւ այլ շրջանների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ