News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին (1874-1965) պատկանող ընթերցանության ակնոցն աճուրդում վաճառվել է 7,3 հազար ֆունտ սթերլինգով (9,8 հազար դոլարով), գրեթե 5 անգամ գերազանցելով նախնական արժեքը: Այս մասին ՏԱՍՍ-ին հեռախոսով հայտնել է Catherine Southon Auctioneers & Valuers աճուրդի տան տեր Քեթրին Սաութոնը: 

«Ակնոցի համար կատաղի պայքար էր ընթանում, շատերը դրույք էին կատարում հեռախոսով, արդյունքում այն բաժին հասավ Մեծ Բրիտանիայից գնորդի»,- ասել է Սաութոնը՝ հավելելով, որ չի կարող հայտնել նոր տիրոջ անունը:

CW Dixey & Son ընկերության արտադրության կլոր ակնոցի նախնական գինը 1000-ից մինչեւ 2 հազար ֆունտ սթերլինգ էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ