News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Քաղաքային առնետներին կարելի է ոչնչացնել նրանց պոպուլյացիայի մեջ գենետիկորեն մոդիֆկացված առանձնյակների ներդնելով, ինչը մի քանի սերունդ հետո կբերի կրծողների անպտղության եւ զանգվածային ոչնչացման: Այսպիսի եզրակացություն են կատարել Էդինբուրգի համալսարանի գիտնականները, հայտնում է Daily Mail-ը:

Շոտլանդացի կենսաբանների մտահղացմամբ՝ գենետիկորեն մոդիֆիկացված առնետները հատուկ կներդրվեն քաղաքային կրծողների պոպուլյացիայում եւ նրանց շրջանում կտարածեն իրենց փոփոխված գեները: Սրա շնորհիվ 2 տարվա ընթացքում առնետների ամբողջ սերունդը կամ անպտուղ կդառնա, կամ չի կարողանա լույս աշխարհ բերել էգ ձագերի: Թե՛ մեկը, թե՛ մյուսը պետք է հանգեցնեն քաղաքում այս տեսակի արագ ոչնչացմանը:

Այսպիսի «դիվերսանտ առնետներ» ստեղծելու համար գիտնականները պատրաստվում են օգտագործել ԴՆԹ խմբագրման նորագոյն համակարգը, որը կոչվում է CRISP-Cas9: Այն թույլ կտա կոնկրետ գեները հեռացնել եւ փոփոխել, ինչպես համակարգչում տեքստը խմբագրելիս:

Սակայն գիտնականները դեռեւս չեն շտապում կրծողների դեմ պայքարի իրենց եղանակը գործնականում կիրառել, քանի որ մեծ հավանականություն կա, որ առնետի ԴՆԹ-ի մուտացիան չի սահմանափակվի քաղաքային պոպուլյացիայով եւ նրա սահմաններից դուրս կգա, իսկ դա հղի է կաթնասունների մի ամբողջ տեսակի ոչնչացմամբ: Ուստի, գիտնականների կարծիքով, դեռեւս ընդարձակ լաբորատոր փորձերի կարիք կա՝ անցանկալի եւ պոտենցիալ վտանգավոր հետեւանքների հավանականությունը նվազեցնելու համար:

Համանման «գենետիկ խմբագրում» է արդեն կիրառվել Ավստրալիայում անպտուղ մոծակների ներդրման համար, որպեսզի պայքարեն մալարիայի դեմ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ