News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը բացարձակ մեծամասնությամբ կողմ է քվեարկել նույնասեռական ամուսնությունները թույլատրող օրինագծին, հայտնում է BBC News-ը:

Ակնկալվում է, որ Ավստրալիայի գեներալ-նահանգապետն առաջիկա օրերին օրինագիծը կհաստատի: Նոյեմբերին անցկացված հանրաքվեին ավստրալացիների 62 տոկոսը կողմ էր արտահայտվել նույնասեռական ամուսնությունների օրինականացմանը:

Ավստրիայում դեկտեմբերի 5-ին Սահմանադրական դատարանը որոշում էր ընդունել, որի համաձայն՝ 2019 թվականի սկզբից երկրում նույնասեռական ամուսնությունները պաշտոնապես թույլ կտան: Դատարանը քննել էր 2 կանանց բողոքը, որոնք գրանցված զուգընկերություն էին հաստատել: Նրանք ամուսնության թույլտվություն ստանալու դիմում էին ներկայացրել, սակայն նրանց նախ Վիեննայի քաղաքային խորհուրդը, ապա Վիեննայի վարչական դատարանը մերժել էին:

Ավստրիայում գործող օրենքի համաձայն՝ նույնասեռական զույգերը կարող էին իրավաբանական զուգընկերություն գրանցել, բայց ոչ պաշտոնական ամուսնություն: Դատարանը որոշել էր, որ այս օրենքը հավասարության սկզբունքը խախտում է:

Եթե 2018 թվականի դեկտեմբերի 31-ից հետո Ավստրիայի խորհրդարանը դատարանի այս որոշման մեջ փոփոխություններ չկատարի, ապա զույգերը կարող են գրանցել ամուսնության այն տեսակը, որն իրենց հարմար է:

Ավստրիայում նույն եւ տարբեր սեռերի միջեւ ամուսնությունների կանոնները միատեսակ են դարձրել

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ