News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Բողոք ներկայացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ Քաղաքացիական օրենսգրքում մշակված փոփոխությունների կից փաթեթի մասին որոշումը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումներով: Այս մասին դեկտեմբերի 7-ին ԱԺ նիստում կառավարության ներկայացրած օրինագծի եւ կից փաթեթի քննարկման ժամանակ ասաց արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է, որ յուրաքանչյուրն իրավունք ունի ինքնուրույն կամ այլ անձանց աջակցությամբ համատեղ  բողոք ներկայացնել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու նրանցից համապատասխան պատասխան ստանալ: «Բողոք ներկայացնելու իրավունքը նորություն չէ: Այս իրավունքը միջազգային մակարդակով ընդունված է աշխարհի շատ երկրներում: Այն գրանցված է Հայաստանի ինչպես օրենսդրության, այնպես էլ Սահմանադրության մեջ»,- պարզաբանեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ բողոքի ներկայացմամբ անմիջական կապ է ապահովվում հասարակության եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ՝ դրանով ստիպելով, որ այս մարմինները հետեւեն հասարակության կողմից ներկայացվող առաջարկներին:

Դրանից զատ, ինչպես նշեց Հովհաննիսյանը, այս մեխանիզմն ուղղված է այն բանին, որ պետական մարմինները արտաքին ահազանգերի շնորհիվ հասկանան, թե իրենց գործունեության մեջ ինչ խնդիրներ կան, ինչպիսի բացթողումներ, եւ դրանց դեմ ինչպես պայքարեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ