Մենք մեր մեջ սխալ ենք ապրում, անարդարությամբ ենք ապրում, եթե 29 տարի անց ունենք 4000 անօթեւան ընտանիք ունենք, եւ դեռ չեն սպիացել մեր վերքերը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիում 1988 թվականի անմեղ զոհերի հիշատակը հարգելու արարողության ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով՝ պետք չէ դրսում փնտրել մեղավորներ, ո՛չ Ամերիկան, ո՛չ Եվրոպան մեղավոր չէ: «Մեղքը մեր մեջ պիտի փնտրենք: Ես կարող եմ իմ վրա վերցնել մեղքը, բայց մեր իշխանավորը թող հասկանա, որ հայը չի կարող ապրել անօթեւան եւ անազատ»: