News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հույսս չեմ կորցրել, որ Գյումրիում կտեսնենք բարեկեցիկ կյանքով ապրող, աշխատող ժողովուրդ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախկին պատգամավոր, գյումրեցի Մարտուն Գրիգորյանը:

Նրա խոսքով, Գյումրիի զարգացման հետ կապված միշտ էլ կառավարությունը ծրագրեր եղել են. «Կամքն էլ կա, որ դրանք կյանքի կոչեն, բայց հասկանալի է, որ այսօր Հայաստանի հնարավորություններն այն չեն, որ միանգամից Գյումրիի խնդիրներին լուծում տրվի:

Կառավարությունը վերջին տարիներին, նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանով պայմանավորված, տեսնում ենք, որ կա ուշադրություն Գյումրիի նկատմամբ, շեշտ է դրված այս քաղաքի վրա, որ փորձեն քաղաքի համար հետաքրքրություն ստեղծեն, տուրիզմի ոլորտնեն զարգացնում: Սա քայլ է, ոգեշնչող է: Մարդիկ տեսնում են, որ երկրի վարչապետը, նաեւ նախագահը առիթտ բաց չեն թողնում Գյումրի այցելելու համար, որոշակի տրամադրություն է փոխվել Գյումրիի նկատմամբ, եւ դա լավ է»,-ասաց Մարտուն Գրիգորյանը:

Հարցին, թե որն է Գյումրիի համար ամենաառաջնային խնդիրը, նա պատասխանեց. «Միանշանակ աշխատատեղերի եւ բնակարանային խնդիրները: 30 տարի է, ամենակարեւոր խնդիրը դա է եղել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ