News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Facebook–ում Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի պաշտոնական էջում հայտնվել է գրառում, որը կատարել է պետերբուրգցի հայտնի լուսանկարիչ Անդրեյ Ֆեդեչկոն։ «Ահա այսպես են ծնվում բամբասանքները»,– գրել է նա՝ հրապարակելով լուսանկար, որում Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան անկողնում է։ Նշենք, որ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը ծածկոցով մինչեւ ականջները ծածկել է մարմինը, գրում է «Դնի» կայքը։

Դաշնակահարուհու բազմաթիվ հետեւորդներ ուղղակի հիացմունքի մեջ են հայտնվել։

Միաժամանակ դեկտեմբերի 6-ին կայացել էր Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի առաջին հարցաքննությունը՝ անձնական կյանքի գաղտնիքը բացահայտելու գործի շրջանակներում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ջիգարխանյանի նախկին կնոջ պաշտոնական  ներկայացուցիչ Էլինա Մազուրը։ Դաշնակահարուհին պետք է պատասխան տա Արմեն Ջիգարխանյանի աշխատասենյակում տեղադրված գաղտնի տեսախցիկների համար։

Տեսագրությունը, որը ցուցադրել էին Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» շոուի ժամանակ, արվել էր նախքան զույգի ամուսնալուծությունը։ «Ոչ, դու էժանագին կին չես, ավելին՝ սարսափելի էժան կին ես։ Լցրու։ Եկել ես այստեղ, շատ հարմար դիրքորոշում է։ Ափսոս, որ դու դա չես հասկանում։ Ես կարծում էի՝ գլուխդ աշխատում է, իսկ պարզվում է՝ ոչ։ Այս ամենը դեբիլիզմի վրա է կառուցված»,– ասել էր Ջիգարխանյանը։

Սակայն Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան չէր բացահայտել կոնֆլիկտի պատճառները։ «Միգուցե, նա ուղղակի կոպտում է»,– ենթադրություն էր արել նա եւ ասել, որ դժվարանում է դա մեկնաբանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ