News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քարե 2 աստիճան եւ ճռռացող դուռը մեզ տանում են բնակարան։ Ներսում ջերմաստիճանը շատ ավելի բարձր է, քան դրսում. գրեթե «ստվարաթղթե» տնակը հեշտ չէ տաքացնել, ջերմությունը ներսում մնում է, քանի դեռ վառվում է վառարանը։ Հենց որ այն մարում է, տաքությունն ակնթարթորեն դուրս է սողոսկում ճեղքերից ու բարակ պատերից։ Հասմիկն այս տնակում է ապրում արդեն ավելի քան 20 տարի (ֆոտոռեպորտաժ)։

«Երկրաշարժի օրը ես լավ եմ հիշում։ Հազիվ հասցրեցի դուրս փախչել հանրակացարանից, եւ շենքը փլուզվեց։ Դրա կողքին մանկապարտեզ կար, իսկ տղաս այնտեղ էր։ Նրան 8 ժամ որոնում էին։ Սկզբում կոշիկը գտան, հետո՝ նրան։ Երբ տղայիս դուրս հանեցին, նա ամբողջովին թաթախված էր հարեւանի զոհված տղայի արյան մեջ»,– պատմում է Հասմիկը։

Տարբեր հանրակացարաններով դեգերումներից հետո ընտանիքը հաստատվել է «Ֆոնտան» կոչվող թաղամասում։ Դա Գյումրիում մնացած տնակներով մի քանի թաղամասերից մեկն է։ 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից 29 տարի անց, որը 25 հազար մարդու կյանք խլեց եւ հարյուր հազարավորներին անօթեւան թողեց, դեռեւս մի քանի հազար ընտանիք բնակարանով ապահովված չէ։ Գործազրկությունը մնում է հանրապետության երկրորդ քաղաքի խարանը։

Ժամանակավոր կացարաններն, ըստ էության, դադարել են ժամանակավոր լինել. մարդիկ դրանցում ապրում են մոտ 30 տարի, այստեղ երեխաներ են ծնվել, նոր ընտանիքներ են հայտնվել, վերջին հանգիստն են ուղեկցել բազմաթիվ մարդկանց։ Տնակը, որտեղ ապրում  Հասմիկը տղայի հետ, տասնյակ տնակներից կազմված թաղամասի մի մասն է։ Տեղ–տեղ տնակների միջեւ միջնապատերն այնքան են բարակել, որ դրանից այն կողմ երեւում եւ լսվում է ամեն ինչ, միայն թե բնակիչները միջոցներ չունեն միջնապատը վերանորոգելու համար։

Թաղամասն էլեկտրաէներգիա ունի, իսկ այ ջուր եւ կոյուղի ոչ բոլորն ունեն։ «Ջուրը ստիպված ենք կրել մի քանի թաղամաս հեռվից, լվացում ենք տաշտակում»,– ասում է Հասմիկի հարեւանուհին՝ Արմինեն, որը երեք երեխաների մայր է եւ 2 թոռնիկի տատ։ «Իսկ  հիմա ցուրտ է, տունը տաքացնել չեմ կարող, եւ լվացքն էլ չի ստացվում։ Երեխան ամաչում է չլվացած շորերով դպրոց գնալ, երազում ենք լվացքի մեքենայի մասին»,– շարունակում է Արմինեն։

Հասմիկի բնակարանում վառարան կա, բայց վառելիք չկա։ Պատի կողքին նրբատախտակի կտորներ են։ «Այս թախտը ես եմ ջարդել, որ վառենք»,– պարզաբանում է Հասմիկը։ Հասկանալի պատճառներով Հասմիկի եւ Արմինեի տներում զուգարան եւ բաղնիք չկա, այդ բոլոր «հարմարությունները» բակում են։ Իհարկե, դրանք դժվար է հարմարություն անվանել, դա անդուռ խցիկի նման տախտակներից կցմցած մի բան է՝ հատակի փոխարեն խողովակներ։ Սարսափելի է եւ վտանգավոր, հատկապես գիշերը կամ ձմռանը։

Ձյունածածկ ճանապարհներին երեխաներ են, որոնք կենցաղային անհարմարություններն ավելի հեշտ են տանում. նրանք սահնակ են քշում։ Խմբին ուղեկցում են երեք անտուն շուն։ Տեսնելով, որ նրանք ուշադրության կենտրոնում են, տղաները կեցվածք են ընդունում, գրկում շներին, իսկ դրանք ի պատասխան թափահարում են պոչերը։

«Ֆոնտանից» քիչ հեռու գտնվում է երկրաշարժից հետո կառուցված «Մուշ» թաղամասը։ Նման նոր թաղամասեր քաղաքում մի քանիսն են։ Որոշները, օրինակ, Ավստրիականը, կրում են այն երկրների անվանումները, որոնք օգնել են վերականգնել ավերված քաղաքը։ «Ֆոնտանի» հետ կոնտրաստը կտրուկ է, բայց ամեն դեպքում ընդհանուր բան կա. դա անվստահության, անխնամության ու անպետքության զգացողությունն է։

Այդ զգացողությունը հաստատում է եւս մեկ հանգամանք։ Առաջին մերկասառույցը, որը  հանդիպեց Գյումրիից Երեւան վերադառնալիս Գյումրու գերեզմանատան ճանապարհին էր։ Վայր, ուր դեկտեմբերի 7-ին կայցելեն քաղաքի շատ բնակիչներ։

Աղետի գոտին աստիճանաբար դադարում է լինել այդպիսին։ Մարդիկ վարժվել են։ Եվ դեկտեմբերի 7-ին քաղաքում միակ հանրային միջոցառումը վարչապետ Կարեն Կարապետյանի այցն է եւ երկրաշարժի զոհերի հուշաքարին ծաղկեպսակներ դնելը։ Խորհրդանշական է, որ արարողությանը Շիրակի թեմի առաջնորդ եպիսկոպոս Միքայել Աջապահյանը ելույթն ավարտեց հետեւյալ բառերով. «Գյումրիի բնակիչներին պետք է աշխատանք եւ լավատեսություն։ Հուսամ՝ երկրաշարժի 30-ամյա տարելիցը նոր էջ կբացի։ Մենք պետք է հիշենք հեռացածների մասին, սակայն մտածենք նրանց մասին, ովքեր կան եւ կլինեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համար
Հայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիայի Նոտո...
Տարեսկզբից Ադրբեջանի տարածքում գրանցվել է ավելի քան 2 հազար երկրաշարժ
Այս տարվա առաջին երեք ամսում Ադրբեջանում գրանցվել է ավելի քան 2 հազար երկրաշարժ...
Իրանում տեղի է ունեցել երկրաշարժ
4,5 մագնիտուդով երկրաշարժ Իրանում...
Հզոր երկրաշարժ Պապուա-Նոր Գվինեայում. զոհվել է երեք մարդ, ավերվել 1000 տուն
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Նրա խոսքով՝ երկրաշարժի օջախը գտնվել է Տաջիկստանի տարածքում՝ ղրղզական Կարա-Թեյիթ գյուղից 16 կիլոմետր հարավ-արևելք և Բատկեն քաղաքից 124 կիլոմետր հեռավորության վրա...
Տաջիկստանում Ղրղզստանի հետ սահմանի մոտ 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Աղբյուրը գտնվում է Դուշանբեից 270 կմ հեռավորության վրա...
Ամենաշատ