News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը չորեքշաբթի հայտարարել էր Երուսաղեմը Իսրայելի մարաքաղաք ճնաչելու մասին եւ հրամայել էր ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխել, պետք է հրաժարվի Մեծ Բրիտանիա այցելելու մտքից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Քաղաքական գործչի խոսքով՝ Թրամփի որոշումը «լուրջ մտահոգություն է առաջացնում», քանի որ ԱՄՆ առաջնորդը «չի հասկանում այն վիրավորանքը, որ հասցնում է» արաբական աշխարհին: Լոնդոնի քաղաքապետն ընդգծել է, որ Երուսաղեմի կարգավիճակի հարցը պետք է լինի իսրայելցիների եւ պաղեստինցիների բանակցությունների օրակարգում:

«Այսպես է մտածում ամբողջ աշխարհը:  Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ այլ երկրներ այս քայլը դատապարտել են»,- հիշեցրել է Հանը: Նա միաժամանակ նշել է, որ Թրամփի որոշման դեմ բողոքը պետք է խաղաղ բնույթ կրի եւ մերձավորարեւելյան տարածաշրջանում բռնության բռնկում չհրահրի: «Ասում են, որ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան լավ բարեկամներ են: Այս պատճառով ասում եմ ԱՄՆ-ին՝ այո, դու, ինչպես նախկինում, իմ լավ բարեկամն ես, բայց դու պետք է Երուսաղեմի հարցում քո դիրքորոշումը փոխես»,- հավելել է Լոնդոնի քաղաքապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ