News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նեապոլիտանական պիցցայի պատրաստման արվեստը մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակ, հայտնել է կազմակերպությունը  Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական խորհրդի հերթական նստաշրջանում, որն անցկացվում է հարավկորեական Չեջուում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նեապոլիտանական պիցցայոլոների արվեստը որոշել է ըստ խոհարարական պրակտիկայի՝ կապված խմորը պատրաստելու եւ այն փայտի վառարանում թխելու հետ: Գործընթացի տարբերակիչ առանձնահատկությունն է օդում խմորով թխողի պտտվող շարժումները: Հիմա Իտալիայի հարավային մայրաքաղաքում ապրում է եւ հանդես գալիս մոտ 3 հազար պիցցայոլո:

Միաժամանակ մի քանի հետազոտությունների եւ օնլայն հարցումների տվյալներով՝ պիցցան աշխարհում անեատարածված իտալական բառն է: Նեապոլիտանական պիցցայի հետ միասին մարդկության ժառանգություն են համարվել ադրբեջանական դոլման, հայկական քոչարին, ղրղզական ձիասպորտային կոկ-բորու խաղը, իռլանդական պարկապզուկը եւ այլ սովորույթներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ