News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանը 7-8 բալ սեյսմակայունությամբ է կառուցված, եթե 8-9 բալանոց երկրաշարժ լինի՝ սեյսմիկ ուժը 4 անգամ ավելի կլինի, քան նախագծով նախատեսված է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, «Սպիտակի երկրաշարժից 29 տարի անց. սեյսմիկ անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ նշել է Քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության եւ գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանը:

Քննարկման ժամանակ նշվեց, որ Ճապոնական «Ջայկա» ընկերության կանխատեսումներով՝ եթե Գառնու շրջանում ուժեղ երկրաշարժ լինի, ապա ցերեկվա դեպքում Երեւանում կզոհվի 100.000 մարդ, եթե գիշերը լինի՝ 250.000 մարդ: Այս առնչությամբ, Մովսիսյանն ասաց, որ լրացուցիչ այլ հանգամանքներ էլ կան կանխատեսում անելու համար՝ շենքերի անձնագրերն էլ են պետք, որ ավելի կոնկրետ կանխատեսում լինի:

«Իրենք մոտավորապես որոշել են, որ ցերեկը մարդկանց որոշ մասը փողոցում կլինի, իսկ գիշերը մարդիկ տանը քնած կլինեն: Մյուս կողմից մենք շատ մոտավորապես հաշվարկել ենք, որ կան շենքեր, որ պետք է քանդվեն, կան շենքեր, որ պետք է ուժեղացվեն, դրանք 111 սերիայի շենքեր են»,-ասաց նա:

Ալեքսանդր Մովսիսյանի խոսքով, Երեւանում վերջին տարիներին նոր շենքեր են կառուցվել՝ մոտ 10-15 տոկոս, որոնք անհամեմատ սեյսմակայուն են. «Ներկայիս կառուցված շենքերը լիովին համապատասխանում են սեյսմիկ վտանգին: Նոր շենքերի 90 տոկոսը մոնոլիտ կարկասային շենքերն են, որոնք շատ սեյսմակայուն են»:

Նա նաեւ ընդգծեց, որ ըստ հաշվարկների՝ Հայաստանի ներկայիս բնակֆոնդը սեյսմիկ վտանգի պահանջներին համապատասխանեցնելու համար հարկավոր է 32-35 մլրդ դոլար: Մասնավորապես հաշվի է առնվել թե քանի բազմաբնակարան շենք կա, որոնց ուժեղացման համար մեկ քմ-ին անհրաժեշտ է 140-180 հազար դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ