News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխարհում ամենահայտնի կրիպտոարժույթը՝ բիթքոինը, մեկ օրում հաղթահարել է իր երկրորդ առավելագույն շեմը՝ հասնելով մինչեւ 15 հազար դոլարի։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։ Նախորդ ռեկորդը տեւել էր ընդամենը մի քանի ժամ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Coinmarketcap կայքի տեղեկություններով՝ բիթքոինը թանկացել է 17.4 տոկոսով՝ հասնելով մոտավորապես 15.3 հազար դոլարի։ Ընդ որում, Bitfinex բորսայում դրա արժեքը դեռեւս 14.7 հազար դոլարը չի հատել։

Կրիպտոարժույթի շուկայի կապիտալացումն ընդհանուր առմամբ կազմել է 400.6 մլրդ դոլար, բիթքոինին բաժին է ընկել կեսից ավելին՝ 255.16 մլրդ դոլար։

Բիթքոինն արդեն 2-րդ շաբաթն անընդմեջ անշեղորեն աճում է։ Այս ընթացքում նա մի քանի ռեկորդ է սահմանել, սակայն նոյեմբերի 29-ին Bitfinex բորսայում կտրուկ տապալվելով՝ էժանացել էր 2 հազար դոլարով այն բանից հետո, երբ հասել էր 11 հազար դոլարի։ Վերլուծաբանները չեն բացառում նոր կարճաժամկետ տապալում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ