News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երուսաղեմի մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունը չի նպաստում մերձավորարեւելյան խնդրի կարգավորմանը։ Այն առաջ է բերել պաղեստինցիների սուր արձագանքը եւ մեծապես բարդացրել է իրավիճակը տարածաշրջանում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահի նման դիրքորոշումը պառակտում է միջազգային հանրությունը, քանի որ դրա հետ ոչ բոլորն են համամիտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Իրոք մտահոգություն է առաջ բերում այն, թե ինչպիսի լարվածություն է առաջացել մերձավորարեւելյան խնդրի կարգավորման հարցում եւ տարածաշրջանում ԱՄՆ նախագահ պարոն Թրամփի հայտարարությունից հետո։ Մենք ենթադրում ենք, որ այդ որոշումն առնվազն չի նպաստում մերձավորարեւելյան խնդրի կարգավորման առաջընթացին, այլ ընդհակառակը, ինչպես մենք տեսնում ենք, առաջին հերթին պառակտում է միջազգային հանրությունը»,– ասել է Պեսկովը լրագրողին։

«Մենք գիտենք, որ բոլորը չեն համաձայն ԱՄՆ նախագահի այդ որոշման հետ։ Ավելին՝ դա Ռամալլահի կողմից բավականին սուր արձագանք է առաջ բերել։ Այդ պատճառով մենք պահպանում ենք մեր մտահոգությունը»,– ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

«Ի՞նչ պետք է անել։ Շարունակել քաղաքական–դիվանագիտական ճանապարհներով լուծումներ փնտրել, թեպետ իրավիճակն, անխոս, մեծապես բարդացել է»,– հավելել է Պեսկովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ