News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Կեղծ հիմքերով ՀՀ քաղաքացու անձնագրեր իրացնելու, օգտագործելու, ապօրինի վարձատրություն ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել:

Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ 55 անձինք, առանց ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի և Աշտարակ քաղաքի տարբեր բնակարաների համասեփականատերերի համաձայնության, առանց օրինական հիմքերի, 2012-2014թթ. ընթացքում հաշվառվել են նշված հասցեներում: Այնուհետև, հիշյալ անձինք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներից, մասնավորապես Աշտարակի անձնագրային բաժանմունքից ստացել են հաշվառված լինելու մասին ակնհայտ կեղծ նշումով կենսաչափական տվյալներ պարունակող, իրավունք վերապահող ՀՀ քաղաքացու անձնագրեր:

Քննությամբ հիմնավորվել է, որ նշված 55 անձանցից 43-ը կեղծ հիմքերով ստացած անձնագրերը ներկայացնելով` հատել են ՀՀ պետական սահմանը տարբեր սահմանային անցակետերով: Պարզվել է նաև, որ կեղծ հիմքերով անձնագրեր ստացած անձանց մեջ եղել են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ: Բացի այդ, պարզվել է, որ անձնագրավորված անձանցից ոմանց կենսագրական տվյալները մտացածին են:

Կատարված նախաքննության ընթացքում նաև փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ոստիկանության ԱՎՎ Աշտարակի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Գ. Ք.-ն երկու անձանցից ստացել է խոշոր չափերով ապօրինի վարձատրություն, որի դիմաց կազմել, տպագրել և հանձնել է կեղծ հիմքերով նույնականացման քարտեր և կեղծ տվյալներ պարունակող ՀՀ քաղաքացու անձնագրեր:

Այսպիսով, ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու, իրացնելու, ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ինչպես նաև Գ. Ք.-ի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և վերջինիս ապօրինի վարձատրություն տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ և 329-րդ 1-ին մասերով, 3111-րդ հոդվածի 1-ին մասով ու 3-րդ մասի 2-րդ կետով, 3121-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով:

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության անհրաժեշտությունից ելնելով` հիշյալ քրեական գործերը միացվել և քննվում են մեկ վարույթում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ձախորդ գողեր. ոստիկանները գողոնը ձեռքներին բռնել էին
Հայտնաբերված գողոնը հանձնվել տուժողին…
Բռունցքներով ու ոտքերով, լինգով ու դանակով հարվածներ է հասցրել պահակին. «խրախճանքին» միացել է նաեւ ընկերուհին
Ձեռնարկվում են միջոցառումներ ընկերուհու անձը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ…
Արտակարգ դեպք Երեւանում. հետապնդել է 9-ամյա աղջկան եւ շքամուտքում անառակաբարո գործողություններ կատարել
Ոստիկանները հայտնաբերեցին անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարածին...
«Շերեմետեւոյում» ձերբակալել են ռումբի մասին հայտարարած բելգիացուն
«Տղամարդու մոտ պայթուցիկ սարք չգտան,-ասել է աղբյուրը,-այնուամենայնիվ, թռիչքը ստիպված եղան հետաձգել, իսկ բոլոր ուղեւորներին եւ ինքնաթիռը լրացուցիչ զննել»...
Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ. Նա մատ է թափ տվել ոստիկանների վրա
Ոստիկանության Մալաթիայի բաժնում Վալերի Օսիպյանը նկատեց նաև որոշ թերություններ, որոնց արագ և արդյունավետ շտկման համար խիստ հանձնարարականներ տվեց…
Բենզինի կտրոնն եւ հեռախոս. Ոստիկանները բացահայտել են բենզալցայակայանում կատարված գողությունը
Պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ Դավիթ Գ․-ն…