News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խորվաթ դիզայներ Սանդա Անդերլոնը ստեղծել է նկար, որում ներկայացրել է անցնող 2017 թվականի հիմնական իրադարձությունները։ Պատկերը հրապարակվել է Beutler Ink կայքում, հայտնում է Lenta–ն։

Նկարը ներառում է ավելի քան 100 իրադարձություն, որոնք տեղի են ունեցել այս տարի քաղաքական եւ մշակութային կյանքում։ Նկարի վերեւի աջ մասում RIP գրառումներ են՝ բոլոր մահացած աստղերի լուսանկարներով, ինչպես, Չեստեր Բեննինգթոնը, Հյու Հեֆները։ Ներքեւում ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի եւ այլ քաղաքական գործիչների լուսանկարներ են։ Իսկ ավելի ներքեւում՝ Մաքգրեգորի եւ Մեյվեզերի «տարվա մենամարտը»։

Նկարում պատկերված են նաեւ պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի ու Քեւին Սփեյսիի սեռական ոտնձգությունների զոհերը, հղի Բեյոնսեի լուսանկարն ու հանրահայտ մեմեր։

Կայքում, կա մանրամասն նկարագրությունն այն ամենի, ինչ պատկերված է նկարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ