News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարությունը հանրությանն է ներկայացնում ամանորյա ծրագիրը: Դեկտեմբերի 18-ից 12 օր շարունակ կկազմակերպի աննախադեպ  ամանորյա տոնական միջոցառումների շարք, որը հնարավորություն կընձեռի հասարակության լայն զանգվածներին ու տարբեր տարիքային խմբերի  ներկայացուցիչներին՝  նախատոնական օրերը  հետաքրքիր եւ յուրօրինակ կերպով  անցկացնելու:

Նախատեսվում է Ստեփանակերտի սրտում՝ Վերածննդի հրապարակում «հիմնել» ամանորյա քաղաք՝ Կաղանդավան: Կաղանդավանի բացումը տեղի է ունենալու դեկտեմբերի 18-ին՝ հատուկ տոնական արարողությամբ:  

 Տեղադրվելու են տնակներ՝ ամանորյա զարդարանքներով, որտեղ  առեւտրային կազմակերպություններն ու ստեղծագործողները  ցուցադրելու եւ վաճառելու  են իրենց արտադրանքը կամ ծառայությունները։   Կաղանդ Պապի հետ իրենց ամանորյա երազանքներով կիսվելուց բացի, երեխաները հնարավորություն կունենան ժամանակ անցկացնել «ստեղծագործական տնակում», որտեղ կկազմակերպվեն վարպետության դասեր՝ ամանորյա նվերներ, խաղալիքներ, բացիկներ պատրաստելու  համար։

«Ամանորյա քաղաքի» փոքրիկ բեմը մշտապես աշխույժ է լինելու՝ երաժշտական ու պարային համարներ արցախյան համույթների մասնակցությամբ, ինչպես նաեւ թատերական ներկայացումներ փոքրիկների համար: Իրականացվելու են նաեւ այլ ժամանցային ծրագրեր՝ քիմիական շոու, միմ շոու, աճպարարների վարպետության ցուցադրություն: Երեխաները կհանդիպեն սիրված հեքիաթների հերոսների հետ:

Ծրագիրն իրականացվելու է գործընկերների աջակցությամբ՝ «Արդշինբանկ» ՓԲԸ, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ, «Արցախէներգո» ՓԲԸ, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ:

Դեկտեմբերի 31-ի ամանորյա համերգը կամփոփի նախատոնական միջոցառումների շարքը:  Համերգին իրենց մասնակցությունը կբերեն արցախյան համույթները եւ հատուկ հրավիրված հյուրը՝ «Capital Cities» ինդի-փոփ խմբի մեներգիչ Սեբուն, ով հասցրել է ձեռք բերել  հայաստանյան եւ արցախյան երկրպագուների մեծ բանակ:

Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ  եւս նախատեսվում է մեծ համերգային ծրագիր՝ հայաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ