News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում 2015թ. դեկտեմբերի 24-ին «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի սպանության գործով մեղադրյալի համար մեղադրողը 18 տարվա ազատազրկում է  պահանջել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, NEWS.am-ը տեղեկացավ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մերի Ալավերդյանից:

Մեղադրողը նշել է, որ քննությամբ ապացուցվել է, որ ամբաստանյալը խաղադրույքների հետեւանքով առաջացած պարտքերը չվճարելու նպատակով կրկին գումար պարտվելուց հետո հանկարծակի առաջացած դիտավորությամբ կատարել է սպանություն` շահադիտական դրդումներով:

Տուժողի իրավահաջորդ Մերի Ալավերդյանն էլ միջնորդել է, որպեսզի դատարանը Կարեն Շահինյանին ցմահ ազատազրկման դատապարտի. «Բնականաբար, տուժողի իրավահաջորդի դիրքորոշումն եմ ներկայացրել: Հաշվի առնելով, որ առանձնապես վտանգավոր հանցնաք է կատարվել, իմ վստահորդը կարեւոր է համարում դանակի 23 հարվածը որդուն»:

Մերի Ալավերդյանը նաեւ նշեց, որ տուժող կողմը քաղաքացիական հայց է ներկայացրել, մեղադրյալից պահանջում է 1 միլիոն 500 հազար դրամ:

Պաշտպանական կողմը ժամկետ է խնդրել մեղադրական ճառին նախապատրաստվելու համար:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկինում դատված Կարեն Շահինյանը դեպքի օրը խաղադրույքներ է կատարել եւ պարտվելուց հետո շահադիտական դրդումներով, այն է՝ ընկերության գրասենյակում գտնվող չհրկիզվող պահարանից գումար հափշտակելու նպատակով սպանել է հիշյալ գրասենյակի աշխատակից Արթուր Նազարյանին:

Շահինյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն), որը նախատեսում է ազատազրկում՝ 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:

Նշենք, որ Կարեն Շահինյանը դեպքից հետո գտնվում էր հետախուզման մեջ, նա հայտնաբերվել է Ռուսաստանում եւ Հայաստան է տեղափոխվել 2016թ. սեպտեմբերին: Նա կալանավորված է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ