News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 7-ի նիստին հավանություն է տվել 2011-2016թթ. սերմերի եւ 2015-2016թթ. պարարտանյութերի համար գյուղացիների պարտքերը ներելու որոշմանը։

Աշնանացան ցորենի եւ  գարու սերմի պարտքը կազմել է 591.1 մլն դրամ, իսկ պարարտանյութի պարտքը՝ 165.2 մլն դրամ։ Այս գումարը գյուղացիները պարտք են «Բերրիություն» միավորման ու «Հրաշք այգի» ՍՊԸ–ին։ Պարտքերի կուտակման պատճառն այն է, որ նախորդ տարիներն անբարենպաստ են եղել գյուղատնտեսության  համար։

Կարեն Կարապետյանն առաջարկել է ապագայում թույլ չտալ, որ պարտքեր կուտակվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ