News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտին կբացվի դեկտեմբերի 15-ին։ Համապատասխան որոշման նախագիծը հավանություն է ստացել դեկտեմբերի 7-ին Կառավարության հերթական նիստում։

Նախագիծը ներկայացրել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

«Մեղրիում Ազատ տնտեսական գոտու ստեղծումն ուղղված է ուղղակի արտասահմանյան ներդրումներին, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանն ու արտահանման խթանման ու մեծացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ կայուն տնտեսական զարգացման ապահովմանը»,– ասել է նա։

Կառավարությունը հաստատել է ԱՏԳ ֆունկցիոնալ տեսակը։ Այն կունենա լոգիստիկ եւ արդյունաբերական–արտադրական նշանակություն այնպիսի ոլորտների համար, ինչպես գյուղատնտեսությունը, վերամշակող արդյունաբերությունը, էլեկտրաէներգիան, առեւտուրը, բեռնափոխադրումը։

ԱՏԳ գործունեության ժամկետը 50 տարի է։ Կառավարիչը կլինի «Մեղրիի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ–ն։

Կառավարությունը նաեւ Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ԱՏԳ ստեղծման մասին որոշման ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում «Մեղրի Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ–ի հետ համապատասխան պայմանագիր կնքել։

Հիշեցնենք, որ Մեղրիում ԱՏԳ շինարարությունն արժեցել է 32 մլն դոլար։ Ռուսաստանի, Իրանի եւ Եվրոպայի ավելի քան 10 ընկերություն հետաքրքրություն են ցուցաբերել ԱՏԳ–ում աշխատանքի նկատմամբ։ Ենթադրվում է, որ այնտեղ գործելու է 100-120 ընկերություն, որոնց շահույթը 10 տարում կկազմի 52 մլն դոլար։ Արտադրված ապրանքը պլանավորվում է արտահանել Իրան, ԵՏՄ եւ Մերձավոր Արեւելքի երկրներ, Թուրքմենստան եւ այլն։ Բոլոր ընկերությունների ընդհանուր ներդրումները 10 տարում պլանավորվում է հասցնել 350-400 մլն դոլարի։ ԱՏԳ գործառնությունն արդեն ամրագրված է ԵՏՄ Մաքսային օրենսգրքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ