News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

3 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբան Գայանե Գալոյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ին ասաց կալանավորված փաստաբանի պաշտպան Մնացական Ղազարյանը:

«Նախաքննական մարմինը բավարարել է Գալոյանի նկատմամբ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը եւ նրան կալանավայրից տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց՝ փորձաքննությունն իրականացնելու համար»,- ասաց Մնացական Ղազարյանը:

Նշենք, որ Գալոյանի պաշտպանները նման միջնորդություն էին ներկայացրել, քանի որ նրանց պնդմամբ, իրենց պաշտպանյալի առողջական վիճակը կտրուկ վատացել էր եւ անհրաժեշտ է փորձաքննություն նշանակել, ինչի եզրակացությունից հետո չի բացառվում, որ Գալոյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխվի:

Հիշեցնենք, որ այս գործով արդեն նախաքննության ավարտ է հայտարարվել, գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով քաղաքացի Սոս Գասպարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքի կատարման համար: Սակայն վերջինիս հայրը` Բաբկեն Գասպարյանը, նախաքննության ընթացքում այցելել է հիշյալ քննչական բաժին եւ տվյալ գործով վարույթն իրականացնող քննիչ Մ. Զադոյանին առաջարկել առանձնապես խոշոր չափերով` 3 հազար ԱՄՆ դոլար կաշառք` որդուն չձերբակալելու եւ նրան առավել մեղմ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Քննիչն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը եւ իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով մեղադրյալի հորն ուղարկել Փաստաբանների պալատի փաստաբան Գ. Գալոյանի մոտ` նրա միջոցով կաշառքի գումարը ստանալու եւ քրեական գործի ընթացքն ուղղորդելու համար` նախապես այդ մասին զգուշացնելով փաստաբանին: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Գ. Գալոյանը, քննիչի համար վերացնելով անձամբ կաշառատուից գումարն ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Բ. Գասպարյանից 2016թ. դեկտեմբերին ստացել եւ Մ. Զադոյանին է փոխանցել 1.450.950 ՀՀ դրամին համարժեք, առանձնապես խոշոր չափերով` 3000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը:

Այսպիսով, քննիչ Մ. Զադոյանը նախնական համաձայնությամբ, փաստաբան Գ. Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով Բ. Գասպարյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար փաստաբան Գ. Գալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար քննիչ Մ. Զադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար Բ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Փաստաբանի եւ քննիչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Բաբկեն Գասպարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ