News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝

Գյումրիի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք՝ դիմակավորված, ապօրինի մուտք են գործել Գյումրիի բնակարաններից մեկը: Վերջիններս տան բնակչուհու նկատմամբ գործադրել են բռնություն, այն է՝ սուր ծակող գործիքով հարվածել նրա ձախ ոտքին, ձեռքերով հարվածներ հասցրել նրա գլխի, դեմքի շրջաններին, մեկուսիչ ժապավենով կապել նրա բերանը, ձեռքերն ու ոտքերը, ապա հափշտակել ոսկյա զարդեր, բիժուտերիա, կանխիկ գումար եւ դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով, կինը ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք:

Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ, դեպքի վայրից վերցվել նմուշներ, կատարվել առգրավումներ:

Կատարվում է քննություն, եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ