News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անկարայում սկսվել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սալահադդին Դեմիրթաշի նկատմամբ դատավարությունը, հայտնում է DW–ն։ Թուրքիայում խոշորագույն քրդամետ կուսակցության առաջնորդին կալանավորել էին 2016-ի նոյեմբերին եւ մեղադրել ահաբեկչության մեջ։

Թեպետ Դեմիրթաշը միջնորդել էր անձամբ Անկարայում դատարանի առջեւ կանգնելու համար, նրա դիմումը մերժվել էր։ Քաղաքական գործիչը նախկինի պես Էրդինի քննչական մեկուսարանում է գտնվում։ Կուսակցության մամուլի խոսնակ Այհան Բիլգենը հայտնել է, որ նրան առաջարկել էին տեսակապով մասնակցել դատական նիստին, սակայն Դեմիրթաշը հրաժարվել էր։

Դատախազը պատրաստվում է Դեմիրթաշի համար 142 տարվա ազատազրկում պահանջել։

Դեմիրթաշին մեղադրում են ահաբեկչական խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու մեջ։ Դեմիրթաշի կողմնակիցները գտնում են, որ մեղադրանքը հիմնված է այն բանի վրա, որ քաղաքական գործիչը բացահայտ քննադատում էր Թուրքիայի կառավարությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ