News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքական իշխանությունները ցանկանում են մեկ տարվա ազատազրկման դատապարտել գեղեցկության մրցույթի նախկին թագուհուն, ով զրկվել էր իր թագից`անցյալ տարվա հուլիսին հեղաշրջման փորձի զոհերի մասին «վիրավորական»  հրապարակման պատճառով:

Ստամբուլում դատախազները 18-ամյա Իտիր Էսենին Twitter-ի իր էջում  «բնակչության մի մասին բացահայտ վիրավորելու» մեջ են մեղադրել անցյալ տարվա հեղաշրջման փորձի մեկ ամյկաի առիթով գրած մտքերի համար:

Էսենը զրկվել էր  «Միս Թուրքիա 2017» տիտղոսից մրցույթի հաջորդ օրը, երբ Twitter-ում հայտնվեց հրապարակումը: Աղջիկը կարծում է, որ իր գրածը վիրավորկան չէր:

Ըստ թուրքական լրատվամիջոցներին, նա գրել էր.

 «Զոհերի հիշատակի օրը՝ հուլիսին 15-ին, ինձ մոտ դաշտանային ցիկլ սկսվեց: Ես օրը արյունահոսությամբ եմ նշում, որը նահատակների արյան արտացոլումն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ