«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը ծխող ուղեւորի պատճառով հարկադրական վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով ընկերության մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովային:
«Դա DP511 Պետերբուրգ-Նալչիկ չվերթն էր: Ինքնաթիռը Վոլգոգրադում 40 րոպե կանգնած էր», - ավելացրել է մամուլի քարտուղարը: «Պոբեդան» պատրաստվում է դատարան դիմել միջադեպի հետեւանքով առաջացած վնասների փոխհատուցում ստանալու համար: «Մենք հաշվում ենք հարկադրական վայրէջքի ծախսերը», - բացատրել է նա:
Նախկինում «Պոբեդան» երեք դատական հայց էր ներկայացրել ինքնաթիռում ծխող ուղեւորների դեմ: Ընդհանուր հաշվով ընկերությունը 700 հազար ռուբլի փոխհատուցում էր պահանջել: