News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փհենյանը պետք է խստորեն հետեւի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերին: Այս մասին հայտարարվել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հանդիպման ժամանակ:

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Լավրովը մեկ անգամ եւս շեշտել է լարվածության սրման անթույլատրելիությունը, որը կարող է առաջանալ Կորեական թերակղզում ամերիկյան ռազմական պատրաստվածության պատճառով եւ ագրեսիվ հռետորաբանության: Նա կոչ է արել Կորեական թերակղզում միջուկային խնդիրը բացառապես դիվանագիտական մեթոդներով լուծել:

Քննարկվել են Սիրիայում քաղաքացիական հակամարտության հաղթահարման հետագա քայլերը` Սիրիայի բոլոր քաղաքական ուժերի, ներառյալ «Ժնեւի գործընթացի» շրջանակներում եւ Սոչիի առաջիկա ազգային երկխոսության կոնգրեսի  ձեւաչափում` միջազգային ահաբեկչական խմբերի պարտության հետ մեկտեղ, կայուն բանակցային գործընթացի հաստատման միջոցով:

Անդրադառնալով երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ Լավրովը նշել է ԱՄՆ-ում ռուսական ԶԼՄ-ների եւ դիվանագետների վրա ճնշում գործադրելու անթույլատրելիությունը, այդ թվում ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից ներգրավվելու փորձերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ