CARMEL ալգորիթմը, որին հաջողվել է վերծանել XVIII դարի ամենախորհրդավոր ձեռագրերից մեկը, այժմ աշխատում է Զոդիակ մականունով սերիական մարդասպանի կողմից 1960-ականներին լրատվամիջոցների խմբագրություններ ուղարկած ծածկագրերի վերծանման ուղղությամբ:
ԱԻ-ն պետք է վերծանի սերիական մարդասպանների գիտակցության ալգորիթմները, ինչը ոստիկանությանը կօգնի արագ հայտնաբերել նրանց եւ շատ կյանքեր կփրկի, հաղորդում է Next Web-ը:
Որպեսզի ԱԻ-ն հասկանա ում եւ ինչպես փնտրել, նրան պետք է նմանատիպ արդեն բացահայտված հանցագործությունների նյութերի հիման վրա սովորեցնել:
Այժմ նման ուսուցում են անցկացնում CARMEL ալգորիթմի հետ, որին Զոդիակ անունով հանցագործի մասին բոլոր տեղեկությունները հայտնում են, որպեսզի նրան սովորեցնեն մտածել ինչպես հանցագործը:
Զոդիակը մարդկանց սպանել է 1960-ականների վերջին Կալիֆորնիայի եւ Սան Ֆրանցիսկոյի նահագների հյուսիսում: Հանցագործի ինքնությունը մինչ օրս հաստատված չէ: