Վրաստանում ձերբակալվել է երեք մարդ, որոնք մեղադրվում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Մարաբդա-Կարծախ հատվածում ռելսերի գողության մեջ: Այդ մասին հաղորդում է «Սպուտնիկ-Վրաստան»-ը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին:
Հանցագործությունը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին Նինոծմինդա քաղաքի (Սամցխե-Ջավախք շրջան) տարածքում, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հինգշաբթի: Նրանք ձերբակալվել են Նինոծմինդայում:
Ձերբակալվածները աշխատել են «Դեմիրիոլ սերվիս» ընկերությունում: Այս ընկերությանն են պատկանում է Մարաբդա-Կարծախի հատվածի երկաթուղային ռելսերը: Գողացված ռելսերը բռնագրավվել են որպես նյութական ապացույց: