News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 2018-2025 թվականներին իրականացվելիք «Հին Խնձորեսկ» ՓԲԸ ներդրումային ծրագրին:  Համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 7-ի կառավարության նիստում: Ծրագիրը ներկայացրել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Ծրագիրը կիրականացվի «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ կողմից:

«Ծրագրի նպատակն է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնել: Մասնավորապես, դա կնպաստի Գորիսում եւ հարակից համայնքներում զբոսաշրջիկների թվաքանակի աճին` տարեկան մինչեւ 400 հազար», - ասել է նախարարը:

Ծրագիրը նախատեսում է գոյություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնում եւ նորերի ստեղծում, այդ թվում ֆունիկուլյոր, սպորտային համալիրներ, հյուրանոցներ, ինչպես նաեւ ավելի քան 400 նոր աշխատատեղերի ստեղծում: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է 25 մլն դոլար ներդնել:

Որոշմանը դեմ է արտահայտվել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նա նշել է, որ այդ տարածքներում արգելված է տնտեսակա որեւէ սուբյեկտի գործունեություն:

 «Նախագծի տրամաբանությունը պարզ է. ներդրողը ստանում է արտոնություններ, սակայն պարզվում է, որ Հին Խնձորեսկում 100 տարով  արտոնություններ են տրվում են միայն մեկ կազմակերպության», -  ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ