News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, 98 կողմ ձայնով երկրորդ ընթերցումով եւ ամբողջությամբ ընդունվեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

73 կողմ եւ 2 դեմ եւ 6 ձեռնպահ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, նաեւ  «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» լրամշակված օրենքի նախագիծը:

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց, որ խմբակցությունում քննարկումներ են եղել եւ որոշվել է  այս հարցի օգտին ազատ քվերակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ