News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այս օրենքի վերնագիրը հանգիստ կարող է դրվել ՀՀ օրենքը տնաքանդության մասին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քվեարկությունից առաջ հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Այն ինչ պիտի ասեմ, ոչ թե խմբակցության անունից եմ ասում, այլ որպես պատգամավոր իմ անունից: Այս օրենքի վերնագիրը հանգիստ կարող է դրվել ՀՀ օրենքը տնաքանդության մասին»,-ասաց նա:

«Թերթերի վերնագրերն ապահովված է»,-տեղից արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 73 կողմ եւ2 կողմ եւ 6 ձեռնպահ ձայներով:

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց, որ խմբակցությունում քննարկումներ են եղել եւ որոշվել է  այս հարցի օգտին ազատ քվերակել:

Հիշեցնենք, որ հիշյալ օրինագիծը բուռն արձագանքների էր արժանացել հասարակության կողմից, որից հետո նախագիծը բավականին փոխվեց, այդ թվում անվանումը, որտեղ ավելացվեց ընտանիքում համերաժշության վերականգնման մասին հատվածը:

Տպել
Ամենաշատ