News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Տիմո Սոինիի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը շնորհավորեց գործընկերոջը Ֆինլանդիայի անկախության 100-ամյակի կապակցությամբ: Արտգործնախարարները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25 տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունները շարունակաբար խորացել են՝ ընդգրկելով համագործակցության նորանոր ոլորտներ:

Զրուցակիցները քննարկեել են  երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, առեւտրատնտեսական կապերի աշխուժացման, մշակությաին փոխանակումների խթանման ուղիները։ Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, իրավապայմանագրային դաշտի ընդլանումը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում փոխգործակցության խորացումը:

ՀՀ եւ ԵՄ միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համատեքստում անդրադարձ է արվել Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանը:

Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ