News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Վիլերբան քաղաքում նոյեմբերի 21-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ հանդիսավոր միջոցառմամբ մեկնարկած «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնը շարունակվում է:

Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ այս օրերին փառատոնը հյուրընկալվել է Դրոմ դեպարտամենտի Վալանս եւ Բուր լե Վալանս քաղաքներին, որտեղ անցկացվող միջոցառումներին ներկայացվում են Արցախի մշակույթը եւ կենցաղը:

Դեկտեմբերի սկզբին Վալանսում տեղի է ունեցել հայազգի ֆրանսիացի ռեժիսոր Առնո Խայաջանյանի «Մենք ենք՝ մեր սարերը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Տեղի է ունեցել նաեւ ֆրանսիացի լուսանկարիչ Իվան Տրավերի «Արցախ. երկրամասի հոգին» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կընթանա 15 օր, որի ընթացքում այցելուներին կցուցադրվի նաեւ Գյուլե Քեշիշյանի «Արցախը՝ 180 վայրկյանում» անիմացիոն ֆիլմը: Ուշագրավ է, որ ցուցահանդես այցելությունը մտցվել է Վալանսի դպրոցական ծրագրի մեջ, ինչի շնորհիվ Վալանսի աշակերտները Արցախի հետ ծանոթանալու հնարավորություն ունեն:

Բուր լե Վալանս քաղաքի ամանորյա տոնավաճառում նաեւ արցախյան տաղավար է ներկայացվել, որտեղ ցուցադրվել են Արցախի մասին տեղեկատվությամբ բրոշյուրներ, տուրիստական ուղեցույցներ, ինչպես նաեւ Արցախում արտադրված իրեր: Տոնավաճառի բացման առիթով իր ելույթում Բուր լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն վերահաստատել է իր աջակցությունն Արցախին՝ մասնավորապես հայտարարելով, որ «2014-ին Շուշիի եւ Բուր լե Վալանսի Բարեկամության մասին հռչակագրի ստորագրման պահից կանգնած է Արցախի ժողովրդի կողքին»:

Դրոմ դեպարտամենտի խորհրդի շենքում մեկնարկել է ֆրանսիացի հայտնի նկարիչ Սիլվեն Սավոյայի «Ճանապարհորդություն դեպի Արցախ» գրաֆիկական նկարների 10-օրյա ցուցահանդեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ